Շվեյցարիայի Լոզանի համալսարանի կլինիկակակն կենտրոնի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականները համաձայնվել են իրականացնել Պաղեստինի ազգային ինքնավարության նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի մնացորդների անալիզը:
Նրանք կնոջից` Սուհի Արաֆաթից արդեն թույլտվություն են ստացել` փորձաքննություն անցկացնելու համար, եւ առաջիկա երկու շաբաթներին ժամանելու են Արեւմտյան ափ:
Շվեյցարացի գիտնականները նախկինում հետազոտել էին Արաֆաթի իրերը, նաեւ արյունը եւ նշել, որ դրանում ռադիոակտիվ պոլոնիում-210-ի մասնիկներ կան, ինչը կարող էր հանգեցնել նրա մահվանը:
Արաֆաթը մահացել էր 2004թ. դեկտեմբերին Փարիզի ռազմական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր ծանր վիճակում: Նրա մահից հետո լուրեր էին շրջանառվում, թե Արաֆաթին թունավորել են:




























