Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին կայցելի Չինաստան: Սա կլինի «մեծ ժառանգորդի» առաջին արտասահմանյան այցելությունը:

Այս այցի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել է Կիմ Չեն Ընի հորեղբայրը եւ Հյուսիսային Կորեայի ազդեցիկ դեմքերից  մեկը` Չան Սոն Տխեկը: «Այն պետական մակարդակի ճանաչողական այց կլինի», փոխանցում է «Ուտրո.ru»-ն:

Երկու օր առաջ լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Կիմ Չեն Ընը իր առաջին միջազգային ճանապարհորդությունը կկատարի` այցելելով Իրան, որտեղ տեղի կունենա Չմիավորման շարժման գագաթնաժողովը: Սակայն այնուհետեւ այս լուրը հերքվել է: