Բրիտանական լրատվամիջոցները արքայազն Հարրին թիկնապահներին մեղադրել են այն բանում, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկել որպեսզի թույլ չտային թագավորական ընտանիքի անդամի մերկ լուսանկարների տարածմանը:
Daily Mail պարբերականի տվյալներով, արքայազնի անձնական երկու թինապահները տեսել են, որ իրենց պահպանյալի «չարաճճիությունները» արձանագրվում են բջջային հեռախոսով, սակայն արքայազնի ընկերուհիներից չեն պահանջել ջնջել լուսանկարները:
Ավելի վաղ բրիտանական Անվտանգության ծառահությունը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի համար:
LifeNews-ի տվյալներով արքայազնը նույնպես ողջ մեղքը բարդում է թիկնազորի վրա, իսկ զայրացած Ելիզավետա II-ը պահանջել է նրանց հեռացնել աշխատանքից:


























