Գլենդելի ադվենտիստական բժշկական կենտրոնը հայտարարել է բժշկության դոկտոր, առողջապահության մագիստորոս Արբի Նահապետյանին բժշկական հարցերով փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է «Asbarez»-ը:
«Ես հպարտ եմ, որ միանում եմ այդպիսի տպավորիչ հիվանդանոցի ղեկավար թիմին: Այս հիվանդանոցն օրինակելի բուժհաստատություն է, որն ավելի քան 100 տարի ծառայում է համայնքին»,-ասել է կարդիոլոգ եւ էլեկտրաֆիզիոլոգ Նահապետյանը:
Նահապետյանն այդ հիվանդանոց է եկել Սրտանոթային խորհրդատուների բժշկական խմբից եւ որպես կլինիկական դասախոս հանդես է գալիս ուսանողների, գործընկերների առջեւ Կալիֆոռնիայի համալսարանում եւ Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում:




























