Բրիտանացի նշանավոր ոճաբան Ջոն Գալյանոն զրկվել է Ասպետական պատվո Լեգեոնի կոչումի աստիճանից հակասեմիտականության համար: Համապատասխան հրամանը ստորագրել է Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Այժմ 51-ամյա ոճաբանն իրավունք չունի կրել տարբերանշանը, որը վկայում է նրա` օրդենին պատկանելու մասին: Գալյանոն պատվավոր պարգեւը ստացել է 2009 թ.-ի հունվարի 1-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոճաբանը ձերբակալվել էր 2011 թ-ի փետրվարի 24-ին La Perle սրճարանում Փարիզի Մարե թաղամասում: Նրա դեմ ցուցմունք էին տվել, որ հակասեմական արտահայտություններ է արել եւ սեր է խոստովանել Հիտլերին: «Christian Dior» ընկերությունը խզել էր պայմանագիրը Գալյանոյի հետ: Դատարնում Գալյանոն հայտնել է, որ ուժեղ դեղերի եւ ալկոհոլի ազդեցության ներքո է նման արտահայտություններ ասել:




























