Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Էկվադորին  եւ Մեծ Բրիտանիային շարունակել երկխոսությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի ճակատագրի շուրջ:

Վաշինգթոնում կայացած արտակագր նիստի ժամանակ ԱՀԿ-ի նախարարները Կիտոյին իրենց «աջակցությունն ու համերաշխություն» են հայտնել ` հյուպատոսական շինությունների եւ տարածքների անձեռնմխելիության սկզբունքին հետեւելու համար:

Հանդիպումը տեղի է ունեցել Էկվադորի խնդրանքով, որը մտավախություն ունի, որ Ասսանժը կարող է ձերբակալվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը եւ կհանձնվի ԱՄՆ-ի իշխանություններին, հայտնում է «Ռոսբալտը»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն  Լոնդոնում  Էկվադորի դեսպանատուն նոտա է հղել` պահանջելով վերսկսել Ջուլիան Ասսանժի գործի բանակցությունները:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասսանժը թաքնվում է Էկվադորի դեսպանատանը հունիսի կեսերից: Էկվադորի իշխանությունները համաձայնել են քաղաքական ապաստան տրամադրել նրան: