«Լասկովիյ մայ» խմբի առաջին մենակատար Յուրի Գուրովը օգոստոսի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ստավրոպոլում եւ զոհվել է: Այս մասին հայտնել է խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը:
Հայտնի է դարձել, որ ԿԱՄԱԶ բեռնատարը ճակատ առ ճակատ հարվածել է Volkswagen-ին, ինչի արդյունքում ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, բեռնատարում ոչ ոք չի տուժել:
Ռազինի խոսքով, մեքենայի ղեկին եղել է Յուրի Գուրովը:
Նա հիշեցրել է, որ Գուրովը խմբում աշխատել է 5 տարի եւ «Լասկովիյ մայ» նախագիծը հենց նրա հետ սկսել իր գործունեությունը,եւ միայն հետո է խումբ մտել Յուրի Շատունովը:
«Խմբի 25-ամյակի նախօրեին նման դժբախտություն է տեղի ունեցել: Սա արդեն խմբի առաջին կազմի 9 անդամների 5-րդ մահն է…: նա եղել է խմբի ամենալավ եւ հարգված մենակատարը»,-ասել է Ռազինը, մեջբերում է «Գոլոս Ռոսիին»:
«Լասկովիյ մայ»-ը սովետական լեգենդար խումբ է, որը առաջին հեղաշրջումն է արել տեղական փոփ-մշակույթում: Այս խմբի հաշվում գրանցվել են մի քանի հազար համերգները, լեփ-լեցուն մարզադաշտեր եւ միլիոնավոր երկրպագուներ: 1990 թ-ին «Լասկովիյ մայ»-ի երկրպագուների թիվը հասնում էր 16 միլիոնի:



























