Ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովի 22-ամյա որդին Մոսկվայի կենտրոնում վայր է ընկել 10 մետր բարձրությամբ պատշգամբից:
Ընկերները պատմել են, որ նրանք միասին ծխելիս են եղել երրորդ հարկում, եւ ինչ-որ պահի Դանիելը պատշգամբից պոկվել ու ընկել է: Քանի որ բարձրությունը շատ չի եղել, սկսել են ծիծաղել, բղավել, բայց հետո տեսել են, որ նա կենդանության նշաններ ցույց չի տալիս: Իջել են եւ գտել նրան անգիտակից վիճակում` արյան մեջ:
Բժիշկները երիտասարդի վիճակը ծանր են գնահատել` ախտորոշելով կլինիկական մահ: Պեւցովը լուրն իմանալուն պես շտապել է հիվանդանոց:




























