Արքայազն Հարրիի  սկանդալայի մերկ  լուսանկարները կարող են միայն այսբերգի գագաթը լինել: Բացառված չէ, որ ինտերնետում կհայտնվի  նոր «արտահոսք», որոնք առավել սկանդալային կլինեն:

Բիլիարդանոցում մերկ արքայազնի լուսանկարները «չնչին կլինեն այն նորության  համեմատ, որոնք մենք կտեսնենք», անանուն աղբյուրին մեջբերում է լասվեգասցի բլոգեր` Նորմ Քլարկը: «Մեզ սպասվում է աննախադեպ ինչ որ բան»,-նշում է բլոգերը` չխորանալով մանրամասների մեջ: Բրիտանական լրագրողները կարծում են, որ խոսքը վերաբերում է տեսագրությանը: Թագավորական ընթանիքի ներկայացուցիչները, այդ թվում Հարրին, ոչ մի կերպ չեն արձագանքել սպառնալիքներին, հայտնում է «Ուտրո.ru»-ն`վկայակոչելով Daily Mail-ին:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրիի մերկ լուսանկարները մի քանի օր առաջ հայնվել են ամերիկյան TMZ կայքում:  Բացահայտվել է, որ դրանք լուսանկարվել են Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում` երեկույթի ժամանակ:

Սկանդալից հետո արքայազնը մեկնել  է հայրենիք` ճանապարհին ջնջելով Fasebook-ի իր էջը, որտեղ նա գանցվել էր Սփայք Ուելս  կեղծանվամբ:

Արքայազնի ընկերուհին` 23 -ամյա մոդել Կրեսսիդա Բոնասը հայտնել է, որ կդադարեցնի հարաբերությունները արքայազնի հետ, քանի որ իրեն ստորացված է զգում:

Միեւնույն ժամանակ Ելիզավետա II-ի թոռը մեծահասակների համար նախատեսված կինոյում նկարահանվելու հրավեր է ստացել պոնոարտադրության աշխարհում  նշանավոր ընկերություններից մեկի կողմից: