ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Տամպա քաղաքում կայանալիք համագումարը մթագնել է ոչ քաղաքական բնույթի պատճառներով: Առաջին հերթին համագումարը ստիպված են եղել հետաձգել «Իսահակ» ուժգին փոթորկի պատճառով: Երկրորդ` մտավախություն կա, որ կուսակցության վարկանիշը կտուժի, երբ համագումարը տեղի ունենա «մերկապարի մայրաքաղաքում», ինչպես ընդունված է անվանել սթրիփ-ակումբներով հարուստ Տամպա քաղաքը:

Պարզվում է Տամպա է ժամանել նշանավոր պոռնոդերասանուհի Լիզա Էննը, ով համարվում է Հանրապետական կուսակցության անդամ, 2008 թ-ին ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում առաջադրված  Սարա Փեյլինի նմանակը: Լիզա էննը, ով մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում հանդես է գալիս նշանավոր հանրապետականի տեսքով,  հաջողությամբ հանդես է եկել տեղական սթրիփ-ակումբներում:

Էննը հայտնի է դարձել  «Who’s Nailin’ Paylin?» ֆիլմով, որտեղ նա հանդես  է եկել Սարա Փեյլինի կերպարով, նշում է The Tampa Bay Times-ը:

Լիզա Էննը նշել է, որ շատ է կարդացել իր «նախատիպի» մասին, ուսումնասիրել է վերջինիս կենսագրությունը եւ հետեւել է շաժուձեւին` դերի մեջ ավելի լավ մտնելու համար: Սակայն  քաղաքական նախասիրություններով երկու կանայք տարբերվում են միմյանցից, քանի որ Լիզա Էննը համակրում է եւ իր ձայնը պատրաստվում է տալ դեմոկրատներին: