Ամերիկացի Էպատաժային երգչուհի Լեդի Գագան դեկտեմբերին կայցելի Ռուսաստան: Երգչուհին երկու համերգ կունենա Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Երգչուհին իր ելույթների ժամանակ կխոսի նաեւ Pussy Riot խմբի ազատության մասին եւ իհարկե չի շրջանցի նույնասեռականներին:
Տեղական աստղերը եւ բնակչությունը չէր հասցրել ուշքի գալ Մադոննայի ռուսական համերգներից եւ հայտարարություններից հետո, երբ երկիրը ցնցել է նոր սկանդալ:
«Դեկտեմբերի 12-ին Լեդի Գագան իր համաշխարհային շրջագայության շրջանակներում հանդես կգա Մոսկվայում, իսկ 3 օր առաջ էլ` դեկտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում»:
Աշխարհիկ կյանքի որոշ տեսաբաններ կարծում են, որ երգչուհին իր այս քայլով ցանկանում է ավելորդ անգամ գովազդվել, հայտնում է «Դնի.ru»-ն:




























