Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Բարաք Օբամայի նախընտրական գանձարանը համալրելու նպատակով հերթական ընթրիքն է կազմակերպել։ Միջոցառումն անցկացվել է օգոստոսի 27-ին Ժնեւի հին մասում։ Քլունիի հետ ընթրելու համար ավելի քան 35 մարդ վճարել էր 15 հազարական դոլար։
Հյուրերի անունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նրանք 100-ից պակաս չեն եղել: Ընթրիքին հաջորդող հանդիսության մասնակցությունը 1000 դոլար է արժեցել: Բացի զանազան ճաշատեսակներից, հյուրերին հնարավորություն է ընձեռվել լուսանկարվել Քլունիի հետ 5 հազար դոլարով, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ մայիսին Բարաք Օբամայի ընթրիքը Ջորջ Քլունիի առանձնատանը նախընտրական շտաբին բերել էր 6 միլիոն դոլար: Օբամայի նախընտրական քարոզարշավի աջակցության համար Քլունիի կազմակերպած հանդիսության հյուրերի ցանկում են եղել Բարբարա Սթերյզանդը, դերասանուհի Սալմա Հայեկը եւ դերասաններ Թոբի Մագուայրը եւ Ջեք Բլեքը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերի 6-ին: Օբամայի հակառակորդը կլինի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:




























