Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Նրա առաջադրման վերաբերյալ պաշտոնական որոշումն ընդունվել է Ֆլորիդայում` կուսակցական համագումարում:
Այժմ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետը պետք է իր պաշտոնական համաձայնությունը տա նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ: Նա դա կանի օգոստոսի 30-ին` հազարավոր մարդկանց ներկայությամբ:
Հանրապետական կուսակցության փրայմերիզների ընթացքում Ռոմնին առաջ է անցել իր մրցակիցներից` հաղթելով 42 նահանգներում:
Ռոմնիի հետ օրհնություն է ստացել նաեւ նրա գոծընկեր, փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման եւ նրա գլխավոր հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնին համարյա հավասարվել էին հնարավոր ընտրողների ձայների քանակով: Ըստ Washington Post-ի հարցումների` Օբամայի համար պատրաստ են քվեարկել 47%-ը, Ռոմնիի օգտին` 46%-ը:



























