Ռուսաստանում «Կենդանի մատյանի» «հայրապետներից» մեկը` բլոգեր Զաֆար Խաշիմովը, որը հայտնի էր churkan կեղծանվամբ, ողբերգական կերպով մահացել է 45 տարեկան հասակում: Նա ընկել է պատուհանից:
Խաշիմովի մահվան մասին հայտնել են շատ հայտնի մարդիկ, այդ թվում «դոկտոր Լիզան»` Ելիզավետա Գլինկան:
@doctor_liza: «Զաֆար Խաշիմովը մահացել է: Չուրկան: Իմ լավ ընկեր»:
44-ամյա Խաշիմովի մահը ցնցել է համացանցային հանրությանը: Ինչպես հիշում է այլ հայտնի բլոգեր Ռուստեմ Ադագամովը, զոհվածը եղել է «Կենդանի մատյանի» առաջին հիմնադրներից մեկը, հայտնում է ՆՏՎ-ն:
Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը հաստատել է բլոգերի մահը: Ըստ աղբյուրի` նա ընկել է տան պատուհանից: Ամենահավանական վարկածն ինքնասպանությունն է:
Ըստ աղբյուրի` բլոգերի բնակարանի դուռը ներսից փակ է եղել:
Խաշիմովը 44 տարեկան էր, նա «Ռեն-ՏՎ» հեռուստաալիքում քաղաքական վերլուծաբան էր: 2008 թվականի գարնանը նա հաղթել էր «Կենդանի մատյանի» դիտորդական խորհրդի ընտրություններում: Նա եղել է otdam_darom միության հիմնադիրներից մեկը:




























