Ռուս ընդդիմադիր Ալեսքսեյ Նավալնին պետերբուրգյան խորհրդարանի պատգամավոր Վիտալի Միլոնովին անվանել է Ռուսաստանի սեքս-խորհրդանիշ: Նա այս մասին գրել է Թվիթերում` պատասխանելով «Վոյնա» արտ-խմբի հարցին:

Այն հարցին, թե ով է ռուսական ընդդիմության սեքս-խոհրդանիշը` Ալեքսեյ Նավալնի՞ն, թե՞ Նադիա Տոլոկոն, Նավալնին պատասխանել է`«պատգամավոր Միլոնովը»:

Հիշեցնենք, որ պատգամավոր Միլոնովի անունը հաճախ է հիշատակվում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ  նա է  հանդիսանում  նույնասեռականության մասին սկանդալային օրենքի հեղինակը, ըստ որի արգելվում է անչափահասների շրջանակներում նույնասեռականության եւ մանկապղծության քարոզչությամբ զբաղվել: Օրենքը այս տարվա մարտին ստորագրվել է Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից: