Քիմ Քարդաշյանը ցանկանում է, որպեսզի եղբայրը հայուհու հետ հանդիպի։

Երեւում է, Քիմը դժգոհ է եղբոր անձնական կյանքից եւ որոշել է նրան խորհուրդ տալ, թե ում է պետք ուշադրություն դարձնել։

«Երբ ընթրելու ենք գնում, եղբորս ուշադիր զննում են գեղեցիկ հայուհիներն ու պարսկուհիները։ Կարծում եմ, դա հենց այն է, ինչ հարկավոր է նրան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քիմը։

Համաձայն մամուլում տարածված լուրերի, Ռոբը հանդիպում է բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։ Նախորդ շաբաթ նրան տեսել էին երգչուհի Ռիհանայի հետ, սակայն ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրենք ուղղակի ընկերներ են։