Մոնրեալում կյանքից անժամանակ հեռացել է կանադահայ հայտնի գեղանկարիչ, Կանադայի արվեստի ակադեմիայի անդամ Արման Թաթոսյանը, հաղորդում է   «Digital Journal»-ը:

Նա ծնվել էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 1951թ-ին, նրա պապն ու հորեղբայրը եւս գեղանկարիչներ են եղել:

Արման Թաթոսյանի թեմաները բազմազան էին` աբստրակտ աշխատանքներ, բնանկարներ եւ նրան բնորոշ ոճը` «թաթոսյանիզմը»: Նրա գեղարվեստական ոճը ներկայացվել է միջազգային մակարդակով: Թաթոսյանի աշխատանքները զարդարում են Կանդայի Քվեբեկի, Իտալիայի Սեն Լազարոյի թանգարանների, Վաշինգտոնի Նախագահական գրադարանի, Ամերիկայի հայկական թանգարանի պատերը:

Թաթոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին, Ութրմոնի հայկական Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: