Տամպայում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում CNN-ի սեւամորթ կին լրագրողի վրա  ընկույզներ են նետել: Ընդ որում,  խուլիգանները գոռացել են.  «Այսպես մենք կերակրում ենք կենդանիներին»: Դեպքն արագ հարթվել է, երբ թիկնազորը միջադեպը հրահրած երկու անձանց հեռացրել է դահլիճից: 

Կազմակերպիչները լրագրողից եւ հեռուստաալիքից պաշտոնապես ներողություն են խնդրել` դատապարտելով խուլիգանների պահվածքը եւ այն անվանելով «անընդունելի»: Այդ ակցիան կարող էր սադրիչ բնույթ կրել, քանի որ 2012 թվականի նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հակառակորդն է Դեմոկրատական կուսակցության սեւամորթ գործող նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է rbc-ն: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Հանրապետական կուսակցության համագումարը Մ. Ռոմնիին առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Նրա հետ միասին «փղերից» օրհնություն էր ստացել նաեւ փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանը: