Հիվանդանոցում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Twitter-ի միջոցով շնորհավորել է երկրի Հաղթանակի օրը եւ քաղաքացիների հետ կիսվել հիվանդասենյակում արված իր լուսանկարով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե շատ է ցանկանում մասնակցել Հաղթանակի տոնակատարությանը, սական բժիշկների հորդորների պատճառով չի կարող մասնակցել։ Նա շեշտել է, թե դեռ մի քանի օր կմնա Հաջեթեփեի հիվանդանոցում։
Նշենք, որ Հաջեթեփե համալսարանի ռեկտոր Մուրադ Թունջերը հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի 2 ականջներում առկա հիվանդության հետեւանքով նա ստացիոնար բուժում է անցնում Հաջեթեփե համալսրանի բժշկական ֆակուլտետի կլինիկայի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքում։






























