Նշանավոր ոճաբան Պիեռ Կարդենը առաջարկում է Վենետիկի հարեւանությամբ 255 մետր բարձրությամբ երկնաքեր կառուցել եւ այնտեղ տեղավորել բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են նշանավոր քաղաք: Կարդենն առաջարկում է աշտարակը «Պալե Լյումիեր» անվանել` կինոմատոգրաֆի գյուտարարների պատվին:
«Ես կցանկանայի Իտալիային նվիրել մի ստեղծագործություն, ինչը կխորհրդանշի երկրի վերածնունդը եւ օգտակար կլինի բնապահպանության ոլորտում: Բոլոր այդ զբոսաշրջային մեծ նավերը, որոնք Վենետիկ են բերում մեծաթիվ զբոսաշրջիկներ, կեղտոտում են ջրերը եւ կարող են պարզապես քայքայել քաղաքը: Թող զբոսաշրջիկները մոռանան նավերի մասին, թող նրանք էլկտրամեքենաներով ժամանեն «Պալե Լյումիեր», մենք այնտեղ 6 հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի կկառուցենք, իսկ այնտեղից գնան Վենետիկը տեսնելու: Ահա այդ ժամանակ քաղաքը կփոխվի եւ Վենետիկը կդառնա այն, ինչ եղել է իրականում ` քաղաք-թանգարան,-հայտնել է Պիեռ Կարդենը, փոխանցում է «Վեստի.ru»-ն:




























