Չինացի այլախոհը, ով 10 տարի ազատազրվել է, այն բանից հետո, երբ նրան հանձնել է Yahoo ընկերությունը` ազատ է արձակվել: 62-ամյա Վան Սյաոնինը ամբողջովին կրել է իր պատժաչափը, որին դատապարտվել էր իր «քայքայիչ գործունեության» համար:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Վան Սյաոնին հանդես է եկել ժողովրդավարության կոչերով, այդ թվում` ինտերնետում:

Ավելի ուշ ամերիկյան իրավապաշտպան ընկերությունը հայց է ներկայացրել Yahoo ընկերության նկատմամբ, որը Չինաստանի իշխանություններին է հանձնել Սյաոնին վարկաբեկող նյութեր: Ընկերությունը ներողություն է խնդրել եւ փոխհատուցել է այլախոհին, որի չափը չի բացահայտվում: