Պիպա Միդլթոնը՝ արքայազն Ուիլյամսի կնոջ կրտսեր քույրը, գիրք է գրել այն մասին, թե ինչպես է պետք ընկերների եւ հարազատների համար սիրելի առիթով երեկույթ կազմակերպել։ Գիրքը լույս կտեսնի արդեն այս աշնանը։
Գիրքն ստացել է «Տոնակատարություն. Տոների տարի ընկերների եւ ընտանիքի համար» վերնագիրը։ Michael Joseph հրատարակչությունում Պիպայի ստեղծագործությունն անվանել են «տոն ստեղծելու ուղեցույց»։
Ինչպես նշում է «Ժենսկիե նովոստի» կայքը, 28-ամյա Պիպան հմուտ է երեկույթների կազմակերպման գործում, քանի որ Միդլթոնների ընտանեկան բիզնեսում հենց նա է դրանց համար պատասխանատու: Այդ պատճառով էլ աղջիկը որոշել է իր փորձը կիսել բրիտանացի ընթերցողների հետ` միաժամանակ մի փոքր փող աշխատելով: Հրատարակչությունը խոստացել է գրքի համար վճարել 600 հազար դոլար:




























