ԱՄՆ-ի գործող փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նախազգուշացրել է համաքաղաքացիներին, որ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին իր հաղթանակի դեպքում կարող է երկիրը ներքաշել երկու պատերազմների մեջ` Սիրիայի եւ Իրանի դեմ: 

«Ռոմնին բազմիցս սխալ է անվանել Իրաքում պատերազմի դադարեցումը եւ ամերիկյան զինծառայողների վերադառնալը: Նա սխալ է համարում նաեւ Աֆղանստանից ռազմական  ուժի ԱՄՆ վերադառնալու  ժամկետը: Նա ճառերոմ հայտարարել է, որ պատրաստ է պատերազմների Սիրիայում եւ Իրանում», – հայտարարել է փոխնախագահը, հաղորդում է «dni.ru»-ն:

Հանրապետականները չեն հապաղել մեկնաբանություններ տալ: «Զարմանալի չէ, որ քաղաքական գործիչը, որը վերջին 30 տարիների ընթացքում սխալ է եղել արտաքին  քաղաքական բոլոր հարցերում, սխալվում է նաեւ Ռոմնիի ռազմավարության բոլոր կետերում, որն ուղղված է աշխարհում ԱՄՆ-ի առաջատար  դերի վերականգնմանը»,- հայտարարել են Ռոմնիի նախընտրական գրասենյակում:

Ջոզեֆ Բայդենն իր հայտարարոթյունն արել է Դեմոկրատական կուսակցության համագումարն սկսվելուց առաջ, որի ընթացքում գործող նախագահը եւ փոխնախագահը կհայտարարվեն 2012 թվականի ըտրությունների պաշտոնական թեկնածուներ: Սպասվում է, որ հավաքվածների առաջ ելույթ կունենան ամերիկյան նախկին առաջնորդներ Բիլ Քլինթոնը եւ Ջիմի Քարթերը, երկրի առաջին տկին Միշել Օբաման, Ջոն Քենեդիի դուստր Քերոլին Քենեդին եւ հայտնի այլ անձինք: 

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համգումարը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Քարոլինա) եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը: