Հարավային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարի նախօրեին ի հայտ է եկել Բարաք Օբամայի ավազե հսկայական կիսանդրին:

Ըստ տեղական լրատվամիջոցների` 7,5 մ բարձրությամբ արձանը քաղաքում տեղակայվել է  կիրակի օրը: Քանդակագործ Լերի Հադսոնը եւ նրա 5 օգնականները աշխատել են մի ամբողջ օր, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախագիծն արժեցել է 30 հազար դոլար: Օգտագործվել է 15 տ ավազ: Հատկանշական է, որ նախկինում այդ վարպետները ավազե արձաններ են կերտել նաեւ Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչների համագումարից առաջ:

Շառլոտայում դեմոկրատների համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 3-6-ը:  Սպասվում է, որ այդ ընթացքում նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կհայտարարվեն նոյեմբերի 6-ի ընտրությունների թեկնածուներ: