«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի մոտ 7 հազար նամակներով  գիրքը լույս է սեպտեմբերի 3-ին Նորվեգիայում:

Էլեկտրոնային նամակները հավաքագրել եւ մեկ տարուց ավել պահել է նորվեգացի գրող, լրագրող Խետիլ Ստուրմակը, ով մասնագիտանում է անցյալ տարվա  հուլիսի 22-ին տեղի ունեցած  դեպքերի ուսումնասիրությամբ , երբ Բրեյվիկը իրագործել է երկակի ահաբեկչություն:

«Ամենագլխավորն այն է, որ ընթերցողները կարող են իրենք պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է արել Բրեյվիկը հուլիսի 22-ին, ում հետ է շփվել, ինչպես է պատրաստվել ահաբեկչությանը»,-Ստուրմակի խոսքերն է մեջբերում Ռիա Նովոստին` վկայակոչելով տեղական թերթերը:

Բրեյվիկի նամակներով գիրքը Ստուրմակի կողմից գրված` անցյալ տարվա հուլիսի 22-ի դեպքերին նվիրած շարքի երկրորդ գիրքն է: Գրող-լրագրողը նպատակ ունի հրատարակել  նաեւ երրորդ գիրքը, որտեղ նպատակ ունի նկարագրել իշխանությունների` ահաբեկչությունների ժամանակ իրականացրած նախաձեռնությունները:

Բացի այդ, ինքը` Բրեյվիկը նույնպես նպատակ ունի բանտում գրել ամենաքիչը երեք գիրք: Իր հիշողությունները եւ ահաբեկչության շուրջ իր մտորումները գրքի տեսքով պատրաստվում է հրատարակել նաեւ Բրեյվիկի հայրը, ում հետ վերջինս չի շփվել արդեն բազմաթիվ տարիներ:

Հիշեցնենք, որ Բրեյվիկը նորվեգական դատարանի կողմից մեղսունակ է ճանաչվել եւ դատապարտվել է Նորվեգիայի առավելագույն պատժաչափով, որը նախատեսում է  21 տարի ազատազրկում: