Բժիշկներին չի հաջողվել փրկել նշանավոր ռուս դերասան Դմիտրի Պեւցովի որդուն` 22-ամյա Դանիիլ Պեւցովին, ով համադասարանցիների հետ հանդիպման ժամանակ վայր էր ընկել պտշգամբից:
Նա վախճանվել է վերակենդանացման բաժանմունքում գտնվելու 9-րդ օրը: Բոտկինյան հիվանդանոցում իրականացված երկու վիրահատությունները միայն երկարաձգել են երիտասարդի կյանքը:
Հիշեցնենք, որ դերասանի որդուն «կլինիկական մահ» ախտանիշով օգոստոսի 25-ին տեղափոխել էին հիվանդանոց այն բանից հետո, երբ նա Մոսկվայի կենտրոնում վայր էր ընկել պատշգամբից:
Օգոստոսի 25-ին երիտասարդն արդեն գլխուղեղի մեկ բարդ վիրահատության էր ենթարկվել: Ենթադրվում էր, որ երիտասարդի կյանքի սպառնացող վտանգը կպահպանվի միայն առաջին երեք օրը, հայտնում է LifeNews-ը:
Ցավոք, տվյալ ենթադրությունը չի արդարացվել: Դանիիլ Պեւցովի սիրտը չի դիմացել ծանրաբեռնվածությանը:




























