Նշանավոր ռուս բլոգեր եւ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է այն մասին, որ քննիչը իրեն է վերադարձրել խուզարկության ժամանակ առգրավված 10 հազար ռուբլին:
«Քննչական խումբը իմ գործը որոշել է էլ ավելի ուժեղացնել: Ավելի շատ հետաքննիչներ են ներգրավել` որպեսզի չեզոքացնեն իմ հանցագործ գենը: Բացի այդ «Բալոտնիի գործով» հետաքննիչներից մեկը հանդիսավոր կերպով ինձ է վերադարձրել խուզարկության ժամանակ առգրավված 10 հազար ռուբլին: Սոբչակ` նախանձիր»,- Twitter-ի իր էջում գրել է Նավալնին, փոխանցում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հետաքննության վարկածով Ալեքսեյ Նավալնին կասկածվում է «Կիրովլես» պետական ձեռնարկության ունեցվածքի գողության կազմակերպման մեջ:




























