ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության համագումարում Բարաք Օբաման պաշտոնապես առաջադրվեց որպես դեմոկրատների միասնական թեկնածու։
Գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ-ի բոլոր նահանգների պատվիրակները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Օբամայի թեկնածությունն առաջադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնը։ «Նահանգների ղեկավար պետք է դառնա այն մարդը, ով կյանքում ճիշտ ընտրություն է կատարել՝ ամուսնացել է Միշել Օբամայի հետ», - կատակել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահը, հաղորդում է rbc-ն։
Հիշեցնենք, դեմոկրատների համագումարն ընթանում է Շառլոթ քաղաքում, մասնակցում են 6 հազար պատվիրակներ։ Պատվիրակներն արդեն հաստատել են փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությունը։
Վերջին հարցումների տվյալներով՝ Օբամայի եւ Ռոմնիի վարկանիշները փաստացի հավասարվել են։




























