Դետեկտիվների հեղինակ Դարյա Դոնցովայի որդուն` Արկադի Վասիլեւի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում հետախուզում է հայտարարված: Նա կասկածվում է խուլիգանության մեջ, սակայն քննիչների կանչին այդպես էլ չի ներկայացել:
Ոստիկանության վարկածով, 2011 թ-ի նոյեմբերի 26-ին 39-ամյա Վասիլին ընկերուհու հետ, դուրս գալով մոսկովյան «Կաֆկա» գիշերային ակումբից, հարբած վիճակում անվայել պահվածքով փորձել է ազատել մեքենայի ճանապարհը, ինչը դուր չի եկել հարեւան մեքենայի վարորդին, ով հարվածել է գրողի որդուն: Որպես պատասխան Վասիլեւը տրավմատիկ հրացանով կրակել է մեքենայի դռանը: Դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել, գրում է «Իզվեստիան»: Վասիլեւը իր մեղքը չի ընդունել եւ թաքնվել է հետաքննություննից:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, այժմ Արկադի Վասիլեւի գտնվելու վայրը պարզելու համար գործի են դրվել Ռուսաստանի Ներքին գործերի մարմինների բոլոր աշխատակիցները:
Սա գրողի որդու առաջին սկանդալային պահվածք չէ, դեռ 2009 թ-ին նրան մեղադրել են ընկերուհու հասցեին հնչեցված սպանության սպառնալիքի համար:





























