ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում ելույթը բարձրացրել է գործող նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը։ Նա այժմ առաջ է իր հիմնական մրցակից Միթ Ռոմնիից։

Այսպես, Ipsos եւ Reuters գործակալությունների համատեղ  հարցման տվյալներով՝ Սպիտակ տան ներկա ղեկավարին են նախընտրում ԱՄՆ քաղաքացիների 46%-ը, իսկ նրա հանրապետական մրցակիցը ժողովրդականություն է վայելում ամերիկացիների 44%-ի շրջանում։

Այս տվյալները ստացվել են սեպտեմբերի 7-ի երեկոյան։

Rbc-ն նշում է, որ վերջին շաբավա ընթացքում Հանրապետական կուսակցության համագումարի ավարտից հետո Մ. Ռոմնին ձայների մոտ 1,5% առավելություն ուներ։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին։ Տվյալ ընտրություններին ընտրվում են ընտրողներ, որոնք իրենց հերթին 2012թ. դեկտեմբերի 17-ի կոլեգիայում կընտրեն ԱՄՆ-ի նախագահին եւ փոխնախագահին։ Ընտրված նախագահի երդմնակալությունը նախատեսված է 2013թ. հունվարի 20-ին։