Պրահայի գլխավոր օդանավակայանը հոկտեմբերի 5-ին անվանակոչվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի պատվին: Չեխական մայրաքաղաքում այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել:
Չեխիայի նախկին վարչապետ Շվարցենբերգը հույս է հայտնել, որ Պրահայից մեկնող յուրաքանչյուր ուղեւոր կհարգի հայտնի քաղաքական գործչի, գրող-դրամատուրգի հիշատակը, BBC-ին վկայակոչելով գրում է «Ռոսբալտը»:
Վացլավ Հավելը մահացել է 2011թ. դեկտեմբերի 18-ին` 75 տարեկան հասակում, տեւական հիվանդությունից առաջացած բարդություններից: Նա 1989-1992թթ. եղել է Չեխոսլովակիայի վերջին, իսկ 1993-2003թթ. Չեխիայի առաջին նախագահը: Հավելը հայտնի է նաեւ իբրեւ գրաքննադատ, գրող եւ այլախոհ:





























