Երեւանի Շեւչենկոյի փողոցի թիվ 1 շենքին հարակից այրվում է տնակ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 5-ին, ժամը 17.10-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել՝ 17.48-ին: Այրվել է ինքնաշեն փայտյա տնակ, եւ Ա. Հարոյանին պատկանող ավտոտնակի տանիքից ծխահարվել է 2 քմ հատված: