Հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռի մարզի Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին` նախկին «Ծաղկունք» ռեստորանի տարածքում այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 20.20-ի սահմաններում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռի թղթակիցը «Վազ 26-01» մակնիշի 29 ԼՍ 515  համարանիշի ավտոմեքենան, մինչեւ ոլորաններին հասնելը, նախկին «Ծաղկունք» ռեստորանի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Դեպքի վայրից Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել մեքենայում գտվող ուղեւորն ու վարորդը:

Հարկ է նշել, որ նշված հատվածում գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում նման ողբերգական ավտովթարներ, քանի որ ճանապարհը կտրուկ շրջադարձ ունի, որտեղ չկա ճանպարհատրանսպորտային նախազգուշական նշան եւ արգելապատնեշ, հետեւաբար  մեքենաները հայտնվում են ձորում ունենալով ողբերգական հետեւանքներ:

Տարածքում հավաքվածները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բողոքել են, որ այսքան ժամանակ բազմիցս մամուլում հրապարակումներ են եղել, սակայն հարցը մինչեւ օրս չի կարգավորվում: