Կոտայքի մարզում 76-ամյա տղամարդը դանակահարել է կնոջը,եւ, թողնելով նրան անօգնական վիճակում, հեռացել է: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ գործը քննվում է իրենց մոտ:

76-ամյա Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. հունիսի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Կոտայք գյուղի տանը, կնոջ` Մ. Մ.-ի հետ, գտնվելով տանը երկուսով, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ա.Ա.-ը մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ, վերցնելով իրենց տան խոհանոցային դանակը մեկ անգամ հարվածել է Մ. Մ.-ի ձախ կրծքագեղձի հատվածինեւ նրա առողջության պատճառելով կյանքի համար վտանգավոր` ծակած- կտրած թափանցող վերք, որից հետո, թողնելով նրան հյուրասենյակում գտնվող բազկաթոռի վրա վիրավորվածեւ նստած վիճակում, հեռացել է տանից:

Ա. Ա.-ը ճանաչվել է անմեղսունակ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: