Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ նախկին Ծաղկունք ռեստորանի տարածքի մոտակայքից ձորն ընկած մեքենայում վթարի ժամանակ եղել են վարորդն ու երկու ուղեւորները, որոնց վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ՎԱԶ-2106 մակնիշի մեքենան վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 1990թ-ին ծնված Սպարտակ Մակիչյանը, ոււղևորները եղել են 1989թ-ին ծնված Միհրան և 1985թ-ին ծնված Վլադիմիր Շմավոնյանները, որոնք եղբայրներ են: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար: Վթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտոն են տեղափոխվել միայն ուղեւորները, բարեբախտաբար վարորդը ձորն ընկնելուց չի տուժել: Այժմ ճանապարհային ոստիկանների վարորդին տեղափոխել են բժշկական հետազոտության, որպեսզի պարզեն նրա ոգելից խմիչք օգտագործած լինելու հանգամանքը:  Դեպքի վայրում մինչ այս պահը աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցները: Դեպքի պահից մինչ հիմա դեպքի վայրում է նաեւ «Ծաղկունք» ռեստորանի սեփականատերը, ով օգնում է իրավապահներին մեքենան դուրս բերելու հարցում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռիի մարզի Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին` «Ծաղկունք» ռեստորանի տարածքում:  Ժամը 20.20-ի սահմաններում  «Վազ-2106» մակնիշի 29 ԼՍ 515  համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ քաղաքից Երեւան ընթանալիս մինչեւ ոլորաններին հասնելը, «Ծաղկունք» ռեստորանի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Դեպքի վայրից Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել մեքենայում գտվող ուղեւորն ու վարորդը:

Հարկ է նշել, որ նշված հատվածում գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում նման ողբերգական ավտովթարներ, քանի որ ճանապարհը կտրուկ շրջադարձ ունի, որտեղ չկա ճանպարհատրանսպորտային նախազգուշական նշան եւ արգելապատնեշ, հետեւաբար  մեքենաները հայտնվում են ձորում ունենալով ողբերգական հետեւանքներ:

Տարածքում հավաքվածները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում բողոքել են, որ այսքան ժամանակ բազմիցս մեծ վթարներ են տեղի ունեցել նշված հատվածում,  սակայն պատկան մարմինները կարծես թքած ունեն ու չեն ուզում խնդիրը վերացնել: Նշենք, որ ձորակը շինարարական աղբով ու հողով փորձում է ծածկել ռեստորանի սեփականատերը: Հավաքվածները դեպքի վայրում պատմում էին բոլոր այն վթարները, որոնք տեղի են ունեցել միայն այս ամիս, ձորն ընկած մեքենաների մեծ մասի վարորդները տեղացիներ չեն եղել, եւ հետեւաբար ծանոթ չեն տեղանքին:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի