Հանրապետական Միթ Ռոմնին նախընտրական մրցավազքում դեմոկրատ Բարաք Օբամային վարկանիշով զիջում է ընդամենը երկու տոկոսով: Այդ մասին վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները, որոնք անցկացվել են հերթական բանավեճից հետո:

Օբամայի օգտին այժմ պատրաստ են քվեարկել հարցվածների 46%-ը, Ռոմնիի օգտին` 44%-ը: Դրան նպաստել է հեռուստաբանավեճերում հանրապետականի ելույթը: պատասխանողների 90%-ը կարծում է, որ Ռոմնին ավելի լավ է ելույթ ունեցել, քան գործող նախագահը: 
Առջեւում բանավեճերի եւս երկու փուլ կա: Դրանք տեղի կունենան հոկտեմբերի 16-ին եւ 22-ին:

Վերլուծաբանները դեռեւս չեն կարող ասել, թե ինչով է պայմանավորված Ռոմնիի հաջողությունը: Սակայն Reuters/Ipsos-ի փորձագետները կարծում են, որ Օբամայի օգտին իրենց ձայնը տվածների 15%-ը հայտարարել էին կարծիքների հնարավոր փոփոխության մասին, գրում է  KM.RU-ն:

Հարցման ընթացքում նաեւ պարզվել էր, որ  բանավեճերի ընթացքում Ռոմնիին ավելի լավ են սկսել վերաբերվել հարցվածների 30%-ը, Օբամային`14%-ը, հաղորդում է BBC-ն: 

Հարցումն անցկացվել էր 1738 մարդու շրջանում: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: