Բրիտանացի արքայազն Էնդրյուի նախկին սիրեցյալը՝ դերասանուհի, նկարչուհի եւ լուսանկարիչ Կու Սթարքը նախկին ընկերոջից կտավ գողանալու մեղադրանքով հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հոկտեմբերի 5-ին կայացել է 56-ամյա կնոջ գործով առաջին դատալսումը։

Ինչպես տեղեկացնում է AFP-ն, արքայազն Էնդրյուի նախկին սիրեցյալին մեղադրում են Անտոն վան Բորսոմի 65 հազար դոլար արժողությամբ կտավի առեւանգման մեջ։

Մեղադրող կողմի վարկածով՝ կինը կտավը գողացել է նախկին սիրեկան եւ իր դուստր Տատյանայի հայր Ուորեն Ուոլքերի տնից։ Մեղադրյալն իր մեղքը չի ընդունել։ Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 10-ին, հայտնում է LifeNews -ը։

Կու Սթարքը եւ արքայազն Էնդրյուն սկսել են հանդիպել 1982թ.՝ Ֆոլքլենդի պատերազմից Էնդրյուի վերադարձից հետո։ Նրանց սիրավեպը շարունակվել է 18 ամիս։ 1986թ. Էնդրյուն ամուսնացել է Սարա Ֆերգուսոնի հետ։ Եղիսաբեթ II թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, գահի չորրորդ ժառանգորդն է՝արքայազն Հարիից հետո։