Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110.000 դրամ եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանները Երեւանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման էին ենթարկել 1984 թ. ծնված Ռուբեն Հովսեփյանին, որը խոստովանել էր, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ Հովսեփյանը սեպտեմբերի սկզբներին ոստիկանության Կենտրոնականի բաժնի վարչական տարածքում գտնվող մեկ այլ բակարանից գողացել է մոտ 300.000 դրամ արժողության 20 գ ոսկյա շղթա, 500 ԱՄՆ դոլար եւ 132.000 դրամ:
Ռուբեն Հովսեփյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























