Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տնից գողացել են տարբեր տեսակի գործիքներ եւ երկաթյա մեծ հարկադարակ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա Մերուժան Ալիխանյանը:
Մ. Ալիխանյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:





























