Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից եւ ընկել ձորակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: