Երեւանի Խորենացու փողոցի թիվ 24 հասցեում՝ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի  (ոսկու շուկա) երրորդ հարկում, գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների ննախարարությունը ստացել է հոկտեմբերի 6-ին, ժամը 15.09-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը հանգեցվել է տեղի ուժերով: Թիվ 17 արհեստանոցում այրվել են գազի 5 կգ֊ոց բալոն եւ էլ. մալուխներ, ջերմահարվել է պատի պլաստմասսե երեսապատումը՝ 2 քմ մակերեսով: