Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով սփյուռքահայ լրագրողների այցը խորհրդարան, Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու օրենսդիր մարմնի գործունեության ուղղությունները: Նա մեծապես կարեւորեց լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս գտնել հայկական տեղեկատվական դաշտի համագործակցության հնարավորություններն ու եղանակները: ԱԺ փոխնախագահն ընդգծեց այն նշանակալի դերակատարությունը, որ ունեն Սփյուռքի լրատվամիջոցներն ազգային ոգու, լեզվի ու մշակույթի պահպանման, համահայկական խնդիրները նաեւ միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու հարցում:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց սփյուռքահայ լրագրողների հարցերին:

Հյուրերը շրջեցին ԱԺ սրահներում, ծանոթացան խորհրդարանական առօրյային: