Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում այսօր` հոկտեմբերի 6-ին: Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում ժամը 18:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ռուբեն Նիկողոսյանը՝ վարելով «Գազ 3110» մակնիշի 30 ՍՈ 052 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու եւ Կոմիտաս փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Լեւոն Ավետիսյանին, ով աշխատում էր «Գյումրի» գարեջրի գործարանում:

NEWS.am-ի Գյումրիի թղթակցի փոխանցմամբ «Գազ 3110» մակնիշի 30 ՍՈ 052 մեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: