Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածքում XTX 479 համարանիշի բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Վթարի արդյունքում Ալավերդու բժշկական կենտորն են տեղափոխվել բեռնատարի վարորդ, Վրաստանի հանրապետության բնակիչ, 1965թ-ին ծնված Վիտալի Խիզանաշվիլին եւ նրա որդին՝ 1990թ-ին ծնված Թենգիզ Խիզանաշվիլին:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի