Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը,  Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի հարակից դաշտում Գյումրի քաղաքի բնակիչ, 1955թ-ին ծնված Աղասի Գևորգյանը, վարելով «Պազ-672» մակնիշի ավտոբուսը, Գյումրիից ուղևորներ է բերել նշված տարածք հանգստանալու, ապա մեքենան կայանելու մտադրությամբ ցանկացել է անվադողի տակ քար դնել, սակայն այդ պահին մեքենան շարժվել է տեղից ու վրաերթի ենթարկել վարորդին:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտորն, վիճակը գնահատվում է ծանր:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի