Ադրբեջանի տարածքում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15.43-ին, Շամախի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ:





























