Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը նպատակ ունի դատի տալ Ավստրալիայի վարչապետ Ջուլի Հիլարդին զրպարտության համար: Այս նպատակով նա արդեն իրավապաշտպան է վարձել:

Ասսանժի  կարծիքով, Հիլարդի խոսքերը, որոնք հնչել են 2010 թ-ին, բացասաբար է անդրադարձել նրա կազմակերպության գործունեության վրա: Այն ժամանակ վարչապետը քննադատել է WikiLeaks կայքում հրապարակված գաղտնի նյութերը` այն անվանելով «ծայրահեղ անպատասխանատու» եւ «անօրինական»:

Այս խոսքերից անմիջապես հետո, Ավստրալիայում MasterCard բանկային համակարգը արգելափակել  է այն փոխանցումները, որոնք ուղղված էին Ասսանժի ծրագրի աջակցմանը: Ասսանժի խոսքով, MasterCard ընկերությունը, արգելք նշանակելով, առաջնորդվել է ավստրալացի վարչապետի  հենց այս մեկնաբանություններով, հաղորդում է «Դնի.ru»-ն:

«Մենք որոշել ենք դատի տալ զրպարտանքի համար, այդ պատճառով ես իրավապաշտպաններ եմ վարձել Սիդնեյում եւ նրանք կքննեն Հիլարդի նկատմամբ գործ հարուցելու հնարավոր տարբերակները»,- պատմել է Ասսանժը: