Ամերիկյան Associated Press գործակալությանը խիստ քննադատության են ենթարկել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի եւ աշակերտուհու լուսանկարի համար, որտեղ Ռոմնին կռացած է պատկերված, իսկ աշակերտուհին` զարմանքից բերանը բաց:
Լուսանկարը նկարվել է հոկտեմբերի 8-ին, երբ Միթ Ռոմնին այցելել է Վիրջինիա նահանգի Ֆերֆիլդ քաղաքի դպրոցներից մեկը: Լուսանկարում պատկերվել է այն պահը, երբ Ռոմնին պատրաստվում էր նստել, որպեսզի լուսանկարվի աշակերտների հետ: Լուսանկարը օգտագործվել է գործակալության կողմից լուրը լուսաբանելու համար:
Ինչպես գրում է The Washington Post-ը, բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր լուսանկարը «տարօրինակ», «տհաճ» եւ «ցածրակարգ» են անվանել, իսկ լրատվամիջոցին, որը հրապարակել է այն, մեղադրել են հանրապետական թեկնածուի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ:
Ֆոտոլրագրող Սթիվ Մանուելը իր մեկնաբանություններում հետեւյալ հայտարարությունն է արել «AP-ն գիտի, որ ընթերցողները կծիծաղեն եւ կպատկերացնեն, թե հատկապես ինչ է տեսել փոքրիկ աղջնակը եւ դա նահանգապետ Ռոմնիին հիմար դրության մեջ է դնում: Սակայն դա չի եղել ֆոտոլրագրողի նպատակն ու առաքելությունը»: Գործակալությունը հոկտեմբերի 9-ին պարզաբանել է, որ աղջիկը զարմացել է, երբ Ռոմնին պատրաստվում էր լուսանկարվել իր եւ իր դասարանի հետ, գրում է «Լենտա.ru»-ն:




























