Հայկական «LMS Records» ընկերությունը թողարկել է կիթառահար Վահագնիի  «Կոտրված կողմնացույց» ալբոմը: Ինչպես հաղորդում է «Mi2N»-ը, ալբոմում ընդգրկված են 12 նոր կատարում:

Վահագն «Վահագնի» Թուրգությանը ծնվել է Երեւանում. 1985 թ-ին` 9 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառի վրա` հոր ղեկավարությամբ: Վահագնին համաշխարհային մի քանի շրջագայություններ է իրականացրել, փառատոնների, սեմինարների է մասնակցել: Նա նաեւ գրում է «Fingerstyle Guitar Magazine» ամսագրի համար:

Լինելով գործիքային երաժշտության նորագույն ձայներից մեկը` Վահագնին միաձուլում է ֆլամենկո, ջազ եւ էթնիկ երաժշտության ժանրերը, որպեսզի ստեղծի սեփական երաժշտական ոճը: «Կոտրված կողմնացույց» ալբոմում նա շարունակում է իր ուսումնասիրությունները` գրավելով  ռոքի եւ ֆլամենկոյի միաձուլման նոր տարածքներ: