2009թ. մահացած «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյին բանտից տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց: Բժիշկը տրոմբոզ ունի, ինչը կարող է մահացու ելք ունենալ:

TMZ.com-ը մանրամասներ է հաղորդել Մյուրեյի եւ ընկերներից մեկի հեռախոսազրույցից, որտեղ բժիշկը բողոքել է, որ Մայքլ Ջեքսոնի Thriller տեսահոլովակի «զոմբիից» վատ տեսք ունի:

«Թրոմբները վտագավոր են… հատկապես, եթե թոքերին են հասնում, դա կարող է առաջացնել թոքային էմբոլիա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության, անգամ` մահվան»,- Մյուրեյի խոսքերը մեջբերում է կայքը:

Շաբաթվա սկզբին Մյուրեյը բանտից տեղափոխվել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանի բ/կ, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, նոյեմբերի 8-ին Մյուրեյը ձերբակալվել էր փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով: Քննության վարկածով` Մյուրեյը երգչին պրոպոֆոլի մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների հետ փոխազդելով հանգեցրել է Ջեքսոնի մահվանը: